Այս տարվա ընթացքում քանի՞ քաղաքացի է ներկայացրել հայտարարագիր

1 Min Read

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։

Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«2024 թվականին մոտ 50,000 քաղաքացի արդեն ներկայացրել է եկամուտների հայտարարագիր։ Այս տարվա ընթացքում արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։ Սոցիալական կրեդիտներ ստանալու համար 2024 թվականին դիմել է 3,732 քաղաքացի, իսկ այս տարի՝ 825 քաղաքացի»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականին քաղաքացիներին վերադարձվել է 340 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ, իսկ այս տարի արդեն վերադարձվել է 79 միլիոն դրամ։

 

Կիսվեք այս հոդվածով