Փետրվարի 7-ից մարտի 6-ը ՌԴ ֆինանսների նախարարությունը բյուջետային կանոնի շրջանակներում 66,5 մլրդ ռուբլու չափով միջոցներ կհատկացնի արտարժույթի և ոսկու գնման համար։ Գործարքների օրական ծավալը կկազմի 3,3 մլրդ ռուբլու համարժեք դրամ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Արտարժույթի և ոսկու գնման համար հատկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 66,5 միլիարդ ռուբլի։ Գործառնությունները կիրականացվեն 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև 2025 թվականի մարտի 6-ը, և համապատասխանաբար, արտարժույթի և ոսկու գնումների օրական ծավալը կկազմի 3,3 միլիարդ ռուբլու համարժեք դրամ»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից։
Հունվարի 15-ից փետրվարի 6-ը ՌԴ ֆինանսների նախարարությունը նախատեսում էր բյուջետային կանոնի շրջանակներում 70,2 մլրդ ռուբլու չափով միջոցներ հատկացնել արտարժույթի և ոսկու գնման համար։ Գործարքների օրական ծավալը կազմել է 4,1 մլրդ ռուբլու համարժեք դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում