ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ասել է, որ Գազի բարձր գները չեն բխում Մոսկվայի շահերից։ Ըստ նրա՝ եվրոպական երկրներ գազի մատակարարման խնդիրը արհեստականորեն ստեղծել են ԵՄ քաղաքական գործիչները։
«Մենք չենք ցանկանում գազի բարձր գներ, եթե դրանք բարձր լինեն, ապա կարող են արագացնել այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների ձեռքբերման ջանքերը»,- ասել է Նովակը։
Եվրոպայում գազի ներկայիս գները մի քանի անգամ բարձր են նախորդ տարվա այն արդյունքից, երբ գազի գներն արդեն ռեկորդային էին։ Եվրոպայում գազի արժեքի նկատելի աճը սկսվել է 2021 թվականի գարնանը, երբ միջին կետային գինը, ըստ TTF hub ինդեքսի, տատանվում էր 250–300 դոլար հազար խորանարդ մետրի համար։
Ամռան վերջին պայմանագրի արժեքը գերազանցեց 600 դոլարը, իսկ հոկտեմբերի սկզբին արդեն 1000 դոլար էր։
Մոտակա ֆյուչերսների սեպտեմբեր ամսվա հաշվարկային միջին գինը, ըստ РИА Новости-ի հաշվարկների կազմել է 2093 դոլար։
Օգոստոսին այդ ցուցանիշը ռեկորդային դարձավ Եվրոպայում գազային հանգույցների գործունեության ողջ պատմության համար՝ սկսած 1996 թվականից՝ հասնելով 2450 դոլարի: Հոկտեմբերին գնանշումները նվազել են մինչև 1500 դոլարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում