Մասնավոր հատվածում աշխատողների 79%-ը կենտրոնացած է Երևանում. Որքա՞ն է կազմում աշխատողների թիվը հանրապետությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2024թ․ երրորդ եռամսյակում, ըստ Վիճակագրական կոմկիտեի տվյալների, հանրապետությունում աշխատողների թվաքանակը կազմել է 764,907 մարդ՝ 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճելով 5%-ով։ Աշխատողների թվաքանակի 70 %-ը կամ 537,022 մարդ Երևանից է, մարզերին պատկանում է ընդամենը 30%-ը կամ 227,875 մարդ։

Նկատենք, որ Երևանում աշխատողների թվաքանակը ոչ միայն գերազանցում է մարզերի աշխատողների թվաքանակին մոտ 2 անգամ, այլև  2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ մայրաքաղաքում աշխատողների թվաքանակն աճել է 5%-ով, իսկ մարզերում՝ ընդամենը՝ 3%-ով։ Նկատենք նաև, որ 2024թ․ աշխատողների թվաքանակի 28%-ը պատկանում է պետական, իսկ 72%-ը՝ մասնավոր հատվածին։



Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել աշխատողների թվաքանակի բաշխվածությունը պետական և մասնավոր հատվածի միջև Երևանում և մարզերում․

Հաշվարկները ցույց են տալիս, որ Երևանում  է կենտրոնացած մասնավոր հատվածում աշխատողների 79%-ը. 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ թվաքանակն աճել է 6%-ով։

Իսկ պետական հատվածում աշխատողների թվաքանակը Երևանում կազմում է 21%՝  2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճելով ընդամենը 0․5%-ով։

Մարզերում մասնավոր հատվածում աշխատողների ամենամեծ մասնաբաժին ունի Կոտայքի մարզը՝ 69% կամ 28,762 մարդ. 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ թիվն աճել է 10%-ով։

Միևնույն ժամանակ, պետական հատվածում աշխատողների ամենափոքր մասնաբաժինը՝ 31% կամ 12,752 մարդ, հավանաբար կպատկանի Կոտայքի մարզին։ Այստեղ 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ պետական հատվածում աշխատողների թվաքանակն աճել է 4%-ով։

Մարզերում մասնավոր հատվածում աշխատողների թվաքանակի ամենամեծ աճը՝ 14%-ով, դիտվել է Գեղարքունիքի մարզում՝ 6,752 մարդ։ Այնուամենայնիվ, հենց Գեղարքունիքի մարզն է առանձնանում մասնավոր հատվածում աշխատողների ամենափոքր մասնաբաժնով՝ 37%։

Գեղարքունիքը մարզերից առաջատարն է պետական հատվածում աշխատողների թվաքանակի ամենամեծ մասնաբաժնով՝ 63% կամ 11,533 մարդ։ Վերջինս 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ աճել է 4%-ով։

Այդուհանդերձ, պետական հատվածում աշխատողների թվաքանակի ամենամեծ աճը՝ 5%, գրանցվել է Արմավիրի մարզում. այստեղ 2024թ․ երրորդ եռամսյակում պետական հատվածում աշխատել է 13,220 մարդ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով