Չինաստանը 2025 թվականի փետրվարի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող էներգառեսուրսների, գյուղատնտեսական տեխնիկայի և մեծ հզորության մեքենաների վրա, հաղորդում է ՉԺՀ Պետխորհրդի սակագների և դասակարգման կոմիտեի մամուլի ծառայությունը։ Այս միջոցները պատասխան են Վաշինգտոնի որոշմանը փետրվարի 4-ից ԱՄՆ ներմուծվող չինական բոլոր ապրանքների համար 10% մաքսատուրք մտցնելու վերաբերյալ։ Մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները և վնասում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը։
Միաժամանակ Չինաստանը փետրվարի 4-ից ներմուծել է վոլֆրամ, թելուր, բիսմուտ, մոլիբդեն և ինդիում պարունակող ապրանքների արտահանման վերահսկողություն: Վերոնշյալ ապրանքներն արտահանել ցանկացող օպերատորները պետք է համապատասխան լիցենզիա ստանան, ասվում է Չինաստանի առևտրի նախարարության մաքսային գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։
Պեկինը նույնպես հետաքննություն է սկսել Google-ի նկատմամբ, հայտնում է Xinhua-ն։ Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը ամերիկյան ընկերությանը մեղադրել է Չինաստանի հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում