Հինգշաբթի օրը Toshiba Corp-ի բաժնետոմսերը թանկացել են այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել $19 մլրդ արժողությամբ գնումների հնարավորության մասին: Հայտնում է Bloomberg–ը։
Կոնսորցիումը, որը գլխավորում է Japan Industrial Partners մասնավոր բաժնետոմսերի ընկերությունը, ստացել է նախընտրելի հայտատուի կարգավիճակ սակարկությունների երկրորդ փուլում:
2,8 տրլն իեն հայտի գումարը 26%-ով ավել է չորեքշաբթի օրվա փակման գնի նկատմամբ:Japan Industrial Partners-ը կապ է հաստատել մի քանի ճապոնական ընկերությունների հետ: Դրանցից Orix Corp-ը նախատեսում է միանալ կոնսորցիումին, Chubu Electric Power Co-ն նույնպես մտածում է միանալու մասին:
Կեսօրին Toshiba-ի բաժնետոմսերն աճել են 7%-ով՝ գրանցելով իրենց ամենամեծ մեկօրյա աճը վերջին մեկ տարում: Այս տարի դրանք աճել են մոտ 17%-ով։
Կոնսորցիումը կներդնի մոտ 1 տրիլիոն իեն սեփական կապիտալում, մնացածը, հավանաբար, կկազմեն բանկային վարկերը: Ֆինանսավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և առաջարկի գինը կարող է փոխվել՝ կախված Toshiba-ի բաժնետոմսերի գնի հետագա փոփոխություններից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում