Իրականում որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2024թ․ նոյեմբերի վերջի դրությամբ հաստատվել է մոտ $13 մլրդ մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով $63 մլն-ով։ Այս անկումը պայմանավորված է ներքին պարտքի չնչին նվազմամբ։

Մասնավորապես, ներքին պարտքի ծավալները 2024թ․ նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է $6․3 մլրդ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ $85 մլն-ով։ Մյուս կողմից, արտաքին պարտքի ծավալները 2024թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել են $22 մլն-ով՝ կազմելով  $6․3 մլրդ։ Փաստացի, նկատում ենք ներքին և արտաքին պարտքի ծավալների հավասարեցում, որն ևս մտահոգիչ է։ 



Ուսումնասիրենք արտաքին և ներքին պարտքի համապատասխան բաղադրիչների ծավալները 2024թ․ նոյեմբերի վերջի դրությամբ․

Նկատենք, որ արտաքին պետական պարտքը բաշխված է ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ միջև։ Մասնավորապես, 2024թ․ նոյեմբերի վերջի դրությամբ նախորդ ամսվա համեմատ ՀՀ կառավարության պարտքն աճել է մոտ $35 մլն-ով՝ կազմելով մոտ $6 մլրդ։ 2024թ․ նոյեմբերի վերջին նախորդ ամսվա համեմատ ՀՀ ԿԲ պարտքը նվազել է $13 մլն-ով՝ կազմելով մոտ $0․5 մլրդ։

Ներքին պարտքի ծավալները բաշխված են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի,  ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի և ներքին երաշխիքների  միջև։

Մասնավորապես, 2024թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ ներքին պարտքի բոլոր բաղադրիչների մասով նկատվել են անկումներ։ Մասնավորապես, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ձևավորված ներքին պարտքի ծավալները 2024թ․ նոյեմբերի վերջին հասել են մոտ $6 մլրդ մակարդակին՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով $79 մլն-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով