ԱՄՆ-Կանադա և ԱՄՆ-Մեքսիկա տնտեսական պատերազմը շարունակում է խորանալ։ Թրամփի մի ստորագրությամբ թե՛ Կանադայի, թե՛ Մեքսիկայի նկատմամբ սահմանվեցին տնտեսական սահմանափակումներ բավականին բարձր մաքսատուրքերի ձևով։ Այսուհետ ԱՄՆ մտնող կանադական և մեքսիկական ապրանքների վրա կդրվեն 25%-ին հասնող մաքսատուրքեր։ Այս քայլը հսկայական վնաս կարող է հասցնել թե՛ Մեքսիկայի, թե՛ Կանադայի տնտեսությանը։ Շատ մեծ է հավանականությունը, որ Կանադան ընկնի ռեցեսիայի մեջ։ Մեքսիկայի պարագայում իրավիճակը նաև բարդանում է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ից արտաքսվում են մեծաթիվ անօրինական միգրանտներ, որոնք տուն էին փոխանցում խոշոր գումարներ։
Կանադայի վարչապետն արդեն իսկ սահմանել է պատասխան մաքսատուրքեր Կանադա մտնող բոլոր ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Թրամփը հայտարարում է, որ Կանադան մեծ դժվարություններ կունենա, եթե զրկվի տարիներ շարունակ ԱՄՆ կողմից նրան տրվող սուբսիդիաներից։ Այս պայմաններում ճիշտ կլինի, որ Կանադան դառնա ԱՄՆ շատ սիրելի 51-րդ նահանգը, Կանադան կստանա հարկային արտոնություններ և անվտանգության ավելի մեծ երաշխիքներ։
Այս տնտեսական պատերազմը որևէ դրական արդյունքներ չի ապահովի, եթե բոլոր երկրները գործեն իրենց օպտիմալ ռազմավարությունների շրջանակներում։
Այստեղ շատ կարևոր է հասկանալ` ինչ են ներմուծում Կանադան և Մեքսիկան ԱՄՆ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ ներմուծման ընդհանուր ծավալները կազմել են $893 մլրդ։ Այս ծավալների 46%-ը պատկանում է Կանադային, իսկ 56%-ը՝ Մեքսիկային։
Կանադայից ԱՄՆ ներմուծման ծավալներում 30% մասնաբաժին ունեն վառելիքը և քսայութերը, 26% մասնաբաժին՝ մեքենաները և տրանսպորտային սարքավորումները, ինչպես նաև 13% մասնաբաժին՝ արդյունաբերական ապրանքները։
Մյուս կողմից, Մեքսիկայից ներմուծման ծավալների 62%-ը կազմում են մեքենաներն և տրանսպորտային սարքավորումները։
Մեքսիկայից ԱՄՆ ներմուծման ծավալներում 10% մասնաբաժին ունեն այլ արդյունաբերական ապրանքները, որոնց մեջ կարող են ներառվել կահույք և խաղալիքներ։
Վերադարձ պլաստիկին․ Թրամփը չեղարկում է Բայդենի արգելքը
Այնուամենայնիվ, անհերքելի է, որ համաշխարհային առևտրում նկատվող փոխադարձ սահմանափակումների քաղաքականությունը չի կարող նպաստել տնտեսությունների զարգացմանը, այլ ընհակառակը` կարող է է՛լ ավելի խորացնել առկա համամարդկային հիմնախնդիրները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում