Porsche-ն աշխատանքից կազատի մի շարք աշխատակիցների վատ աշխատանքի պատճառով

0 Min Read

Porsche-ն աշխատանքից կազատի ֆինանսների և վաճառքի ղեկավարներին վատ աշխատանքի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ թոփ-մենեջերներին քննադատել են ընկերության թույլ ֆինանսական արդյունքների և բաժնետոմսերի ցածր գնի համար։

2022 թվականի սեպտեմբերին իր IPO-ից ի վեր, Porsche-ի բաժնետոմսերը ցույց են տվել ուժեղ թափ. 2022 թվականի հոկտեմբերի սկզբին ընկերությունը նույնիսկ գերազանցեց իր մայր Volkswagen-ին կապիտալիզացիայով՝ դառնալով ամենաթանկ ավտոմեքենա արտադրողը Եվրոպայում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով