Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն

1 Min Read

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն:

Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։

Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները

  • transport.yerevan.am կայքից
  • Telcell բջջային հավելվածից
  • TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում

Որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտերը

  • Մետրոյի բոլոր կայարաններից
  • Վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից)
  • TelCell-ի գրասենյակներից
  • Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆոկետերից:

Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք:

Կիսվեք այս հոդվածով