«Միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բավական բարդ փուլերով ենք անցել, և ես իրապես շատ ուրախ եմ, որ ընդհանուր մեկ էջի վրա ենք, ընդհանուր առմամբ հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար է տեղի ունենում։ Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին համբերատարության համար՝ ընդգծելով, որ այս ընթացքը շատ կարևոր էր փոփոխությունների տեսանկյունից։
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն: Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց։ Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը,- ասաց նա, ապա հավելեց,- տարատեսակ շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում, և այդտեղ էլ մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք, որովհետև, գիտեք, վարորդների աշխատանքը ծանր աշխատանք է, մի հատ էլ կողքից շոու է տեղի ունենում… Դրա վերջն էլ պետք է տանք, բայց հանգիստ, զսպված, նույնիսկ քաղաքական ընդդիմախոսների հետ հարգանքով»: