ՀՀ տնտեսության ամենամեծ մարտահրավերներից մեկը պատերազմական իրավիճակն է և դրա հետևանքով երկու հարևան երկրների կողմից կիրառվող շրջափակումը։ Վերջինս էականորեն նվազեցնում է ՀՀ տնտեսական աճի պոտենցիալը, ինչպես նաև թուլացնում է մակրոտնտեսական կայունությունը։ Այդուհանդերձ, արդեն 25 տարի է՝ տնտեսությունը հարմարվել է այս իրավիճակին և շարունակում է գործել բնականոն կերպով՝ իր վրա կրելով շրջափակման բոլոր բացասական հետևանքները։ Այս ամենին նաև ավելացել են սահմանային հարձակումները և միջազգային հանրության լռությունը:
Մանրածախ առևտրում ապրանքային պաշարների ծավալները 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հաստատվել են հետևյալ մակարդակներում․
Գծապատկեր 1․ Ապրանքային պաշարների ծավալները մանրածախ առևտրում` 2022 և 2021թթ-երի փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում
Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ապրանքային պաշարների ծավալները կազմել են 218,973 մլն դրամ, որը ավելի է 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի մակարդակից 637 մլն դրամով։
Ուսումնասիրենք վերը նշված պաշարների ծավալների ապահովվածությունն օրերով․
Գծապատկեր 2․ Ապրանքային պաշարների ապահովվածությունը մանրածախ առևտրում` 2022 և 2021 թվականների փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ի բոլոր ամիսներին ապահովվածության օրերի թվաքանակը զգալի զիջում է 2021 թ․-ի բոլոր ամիսների օրերի թվաքանակին։ Օրինակ, փետրվարի 1-ի դրությամբ տարբերությունը կազմել է 5 օր, մարտի 1-ի դրությամբ՝ 4 օր, ապրիլի 1-ի դրությամբ՝ 6 օր և սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 11 օր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում