Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:
Հանրության դժգոհությանն ի պատասխան՝ Ավինյանը նախորդ շաբաթ հայտարարեց՝ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը 150 դրամ։ Այս արժեքը կգործի միայն 2025թ․ ընթացքում:
Իսկ Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսուհետ մետրոյում ևս կարելի է վճարումներ կատարել բանկային քարտերով:
Որքա՞ն կկազմեն ՊՆ ծախսերն այս տարում: 2024թ․ հատկացված ֏554 մլրդ փոխարեն՝ 2025թ․ պետբյուջեից ՊՆ-ին է հատկացվել ֏ 665 մլրդ՝ այսինքն՝ 20%-ով ավելի շատ։
Անցած 2024 թ․ 53.2 մլրդ դրամ է պետբյուջե վճարել «Վայլդբերիզ» ընկերությունը՝ դառնալով Հայաստանի 8-րդ խոշոր հարկատուն։
ՀՀ բնակչության շուրջ 37%-ը վարկառու է: Ըստ վիճակագրության՝ վարկառու ֆիզաձանց թիվը 2024թ․ վերջի դրությամբ կազմել է շուրջ 878,667 անձ։
Եվ վերջում՝ աշխարհահռչակ «Գելափի» հայաստանյան գրասենյակի վերջին հարցումներով հարցված քաղաքացիների 31.7%-ը միանշանակ չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր և միայն 18.5%-ն նշել է, որ միանշանակ կներկայացնի հայտարարգիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում