Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) համաձայնագիր է ստորագրել Union Energy-ի հետ Իսրայելի Թամար գազային հանքավայրի 10% բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ, ասվում է SOCAR-ի հաղորդագրության մեջ։
«SOCAR-ը իր զարգացման ծրագրին համապատասխան շարունակում է երկրից դուրս իր արտադրական բազայի ընդլայնման ռազմավարությունը։ Այս համատեքստում 2025 թվականի հունվարի 31-ին ընկերությունը պայմանագիր է ստորագրել Union Energy-ի հետ՝ ձեռք բերելու Թամար նախագծի բաժնետոմսերի 10 տոկոսը, որը Իսրայելի Միջերկրական ծովի ավազանի ամենամեծ գազային հանքավայրերից մեկն է և ունի մեծ նշանակություն»:
SOCAR-ը նշել է, որ համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել որոշակի պայմանների, այդ թվում՝ համապատասխան կարգավորող և այլ թույլտվությունների ձեռքբերման դեպքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում