BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Հայտնաբերվել են թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Հայտնաբերվել են թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը
ՊաշտոնականՏեսանյութեր

Հայտնաբերվել են թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը

14 Հոկտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
ԿԻՍՎԵԼ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3  տուփ: Տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների  ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին փորձել է ուղարկել  ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն:  Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:

Դատարանի որոշման համաձայն`Հ.Ս-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց  մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ:ԻԻՀ քաղաքացին, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, ձերբակալվել է։

Տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ԻԻՀ քաղաքացին հիշյալ դեպքից օրեր առաջ փոստային ծառայության միջոցովԱվստրիայի Հանրապետություն է ուղարկել նույնանման տուփեր: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի  և օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պարզվեց նաև Ավստրիայի Հանրապետություն ուղարկված առաքանու և դրա ստացողի տվյալները: Տեղեկությունները համագործակցության շրջանակներում փոխանցվել են  ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA):Դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության  աշխատակիցները Ավստրիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել են նշված առաքանին, որը պարունակել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված   3 տուփ՝ ընդհանուր 4 կգ քաշով: Առաքանին ստացող քաղաքացին, ով ևս հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի, ձերբակալվել է:

Հիշյալ դեպքով, ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում  շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

You Might Also Like

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Փետրվարի 7, 2023

ghandilyan 14 Հոկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
ԼրահոսՊաշտոնական

Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
ԼրահոսՊաշտոնական

2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները

7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
ԼրահոսՊաշտոնական

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը

7 Փետրվարի, 2023
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար
ԼրահոսՊաշտոնական

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի համար

7 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը