Մասկն առաջարկում է կրճատել ԱՄՆ բյուջեի ծախսերը

1 Min Read

ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար պատասխանատու DOGE նոր դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկն առաջարկել է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը՝ 2026 թվականի  գնաճը կանխելու համար։

Միլիարդատիրոջ գնահատմամբ՝ 2026 ֆինանսական տարում (2025 թվականի հոկտեմբերի 1-ից) բյուջեի դեֆիցիտը 2 տրիլիոն դոլարից մինչև 1 տրիլիոն դոլար նվազեցնելը կպահանջի կանխատեսվող ծախսերի կրճատում օրական միջինը 4 միլիարդ դոլարով:

«Դա միևնույն է կհանգեցնի բյուջեի մոտ 1 տրիլիոն դոլարի պակասուրդի, բայց տնտեսական աճը պետք է համապատասխանի դրան, ինչը կնշանակի, որ 2026 թվականին գնաճ չի լինի»,- գրել է նա X-ում:

Կոնգրեսի բյուջետային կառավարման գրասենյակի տվյալներով՝ 2025 ֆինանսական տարում ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,9 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի 6,2%-ը), իսկ մինչև 2035 թվականը կաճի մինչև 2,7 տրիլիոն դոլար։

Կիսվեք այս հոդվածով