Այսօր ՝ փետրվարի 1-ին, վաղ առավոտից քաղաքացիները բոյկոտի ակցիաներ են սկսել Երևանի տարնասպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Բոյկոտին է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները տրանսպորտում մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում