Աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, սկսել է իրական սպառնալիք դառնալ ԱՄՆ-ի համար։ Չնայած Թրամփի վարած կոշտ քաղաքականությանը՝ Չինաստանն ամեն կերպ փորձում է իր ազդեցությունը պահպանել և ընդլայնել։
Չինաստանի տնտեսության շարունակական աճի ապահովման համար անհրաժեշտ են հսկայական ռեսուրսներ, որոնցից է նավթը։ Ծավալները պատկերացնելու համար բավական է նշել այն փաստը, որ դեռևս 2000թ․ Չինաստանը ներմուծում էր օրական 1․4 մլն բարել նավթ, ապա 2024թ․ նավթի ներմուծման ծավալները հասել են օրական 11․1 մլն բարելի։ 2023թ․ դրությամբ նավթի ներմուծման համաշխարհային ծավալներում Չինաստանի մասնաբաժինը հասել է 23%-ի։
Հետաքրքիր է հասկանալ՝ Չինաստանը որտեղից է կարողանում հայթայթել իր տնտեսությանն անհրաժեշտ նավթը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ առաջին հորիզոնականում է Ռուսաստանը։ Վերջինիցս 2024թ․ ՉԻնաստանը ներմուծել է շուրջ 803 մլն բարել նավթ։ Երկրորդ հորիզոնականում է Սաուդյան Արաբիան՝ 568 մլն բարել ծավալներով։
Չինաստանը նավթ է գնում նաև Մալայզիայից. ներմուծված նավթի ծավալները կազմել են 507 մլն բարել։ Իսկ Իրաքից ներմուծված նավթի ծավալները 2024թ. կազմել են 453 մլն բարել, Օմանից՝ 301 մլն բարել։
Չինաստանը կոնկրետ քայլերի է գնում` ի պատասխան Թրամփի գործողությունների
Չինաստանի տնտեսությունը նավթով ապահովելու պարագայում վերոնշյալ երկրները ոչ միայն հսկայական գումարներ են վաստակում, այլ նաև սերտ կապեր են հաստատում Չինաստանի հետ, որը որոշ առումով բարձրացնում է այդ երկրների կշիռը միջազգային քաղաքական հարթակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում