Երևանում կրճատված աշխատատեղերի թվաքանակն ավելացել է. Ինչ պատկեր է մայրաքաղաքում և մարզերում. Տեսանյութ

3 Min Read

Աշխատատեղերի վերաբերյալ առկա վիճակագրությունը թույլ է տալիս պատկերացումներ կազմել կազմակերպությունների գործունեության վերաբերյալ։ Վերջինս կարևոր է հատկապես, երբ կառավարությունը որոշել է շեշտակիորեն փոփոխել հարկային քաղաքականությունը։

Ըստ ՎԿ տվյալների` տնտեսության մասնավոր հատվածի 50 և ավելի, պետական հատվածի 10 և ավելի վարձու աշխատող ունեցող կազմակերպություններից եռամսյակային պարբերականությամբ հավաքվող «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» վիճակագրական հաշվետվության արդյունքներով` թափուր, նոր ստեղծված և կրճատված աշխատատեղերի մասով 2024թ․ երրորդ եռամսյակում Երևանում և մարզերում արձանագրվել են հետևյալ արդյունքները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հանրապետությունում թափուր աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել է 9․4 հզր աշխատատեղ։ Վերջինս 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է 0․5 հզր աշխատատեղով։

Երևանում 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ թափուր աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 0․3 հզր-ով՝ կազմելով 5․8 հզր։

Մարզերում թափուր աշխատատեղերի թվաքանակի ամենամեծ աճը դիտվել է Արմավիրի մարզում՝ 0․2 հզր աշխատատեղով, որի արդյունքում 2024թ․ երրորդ եռամսյակում մարզում թափուր աշխատատեղերի թվաքանակը կազմել է 0․4 հզր աշխատատեղ։

Մարզերում ամենամեծ անկումը՝ 0․1 հզր աշխատատեղով, դիտվել է Գեղարքունիքում, որտեղ թափուր աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել է 0․3 հզր աշխատատեղ։


Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը


Հանրապետությունում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել է 19 հզր` 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճելով 1․1 հզր-ով։

Երևանում 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նոր ստեղծված  աշխատատեղերի թվաքանակը կրճատվել է 0․1 հզր-ով՝ կազմելով 12․2 հզր։

Գրեթե բոլոր մարզերում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակի աճ է արձանագրվել 2024թ․երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ։ Ամենամեծ աճը դիտվել է Կոտայքի մարզում՝ 0․3 հզր աշխատատեղով, որի արդյունքում 2024թ․ երրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը մարզում կազմել է 1․4 հզր աշխատատեղ։

Հանրապետությունում կրճատված աշխատատեղերի թվաքանակը 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել է 14․4 հզր։ Վերջինս 2023թ․ նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 0․5 հզր աշխատատեղով։

Երևանում 2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ  տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատված  աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 0․2 հզր-ով՝ կազմելով 10․6 հզր։

Մարզերում կրճատված աշխատատեղերի թվաքանակի ամենամեծ աճը դիտվել է Լոռու մարզում՝ 0․1 հզր աշխատատեղով, ինչի արդյունքում 2024թ․ երրորդ եռամսյակում կրճատված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 0․6 հզր աշխատատեղ։

Գրեթե բոլոր մարզերում կրճատված աշխատատեղերի թվաքանակի անկում է արձանագրվել 2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ։

Ամենամեծ անկումը՝ 0․4 հզր աշխատատեղով, դիտվել է Արարատի մարզում` 0․4 հզր աշխատատեղ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով