Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը հայտարարել է, որ Հնդկաստանը ծրագրում է ընդունել ռուսական «Միր» քարտերը, և միաժամանակ, Ռուսաստան է պատրաստվում մուտք գործել հնդկական «Ռուփեյ» վճարային համակարգը: Վինայ Կումարի պնդմամբ՝ Հնդկաստանում ռուսական «Միր» բանկային քարտերի ընդունման հարցն ակտիվորեն քննարկվում է, իսկ դրա լուծման ընթացքը դրական է ներկայացվում:
Դեսպանը պարզաբանել է, որ դիվանագիտական եւ առեւտրային ուղիներով Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններ են ընթանում «Միր» եւ հնդկական «Ռուփեյ» վճարային համակարգերի քարտերի հաշվարկների փոխադարձ ընդունման շուրջ:
Բանկերը պատրաստ են վճարումների համար կրիպտոարժույթ կիրառել. Bank of America-ի գործադիր տնօրեն
Այս նախաձեռնությունների հաջողության դեպքում ռուս և հնդիկ զբոսաշրջիկներին հնարավորություն կնձեռվի անարգել գործարքներ իրականացնել ՌԴ -ում և Հնդկաստանում՝ դրանով իսկ թուլացնելով ռուսական ֆինանսական համակարգերի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։
«Միր» վճարային համակարգի քարտերը թողարկվում են 2015 թ․-ից։ Դրանք սպասարկվում են ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև որոշ արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Կուբայում, Աբխազիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում