Աշխարհում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ բոլորի ուշադրության կենտրոնում են 2025թ․ սպասվող իրադարձությունները։ Իրենց գնահատականներն են ներկայացնում փորձագետները, ովքեր խորքային վերլուծությունների միջոցով որոշակի եզրահանգումներ են անում։ Համաձայն տարբեր աղբյուրներից ի մի բերված մասնագիտական եզրակացությունների՝ համաշխարհային տնտեսության համար առանցքային են լինելու հատկապես հետևյալ 4 իրադարձությունները.
- Դաշնային պահուստային համակարգի (Fed) նախագահ Ջերոմ Փաուելը երկրի տնտեսությունն աննախադեպ գնաճից պաշտպանելու համար ստիպված եղավ բարձրացնել ԱՄՆ գլխավոր տոկոսադրույքը։ Այս քայլը ոչ մի կերպ չկարողացավ ընդունել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինս տարբեր ձևերով փորձում էր հասնել Fed-ի նախագահի պաշտոնանկությանը, սակայն Ջերոմ Փաուելը, որը պետք է պաշտոնավարի մինչև 2026թ․, չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ ԱՄՆ նախագահը ի զօրու չէ նրան հեռացնել պաշտոնից։ Սակայն, Թրամփը շարունակելու է Փաուելին մեղադրել երկրում ստեղծված տնտեսական խնդիրների առաջացման համար, իսկ այդ քայլը մտահոգում է փորձագետներին, քանի որ ստացվում է՝ պետությունը միջամտում է Դաշնային պահուստի գործերին։
- Հաջորդ կարևոր իրադարձությունը կապված է ԱՄՆ կառավարության նոր մարմնի՝ DOGE-ի /Department of Government Efficiency/՝ Արդյուանվետության նախարարության հետ։ Փորձագետների պարզաբանմամբ այս կառույցը զգալիորեն կրճատելու է ԱՄՆ բյուջեի ծախսերը, ինչն էլ իր ուրույն ազդեցությունն է թողնելու ԱՄՆ տնտեսության վրա։
- Անշուշտ, համաշխարհային տնտեսությունում սպասվող փոփոխությունները միայն ԱՄՆ-ում տեղի ունեցող և ունենալիք իրադարձություններով չեն պայմանավավորված։ Մասնավորապես, չի կարելի անտեսել գործընթացները, որոնք տեղի են ունենում Չինաստանում։ Փորձագետների կարծիքով՝ Չինաստանի տնտեսությունում նկատվելու է աճի տեմպերի շարունակական դանդաղում:
- Իրավիճակը բարդ է նաև Կանադայում, որտեղ իշխանությունները չեն կարողանալու երկիրն ապահովագրել սպասվող ռեցեսիայից, ինչը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ։
- Անկումներ են արձանագրվելու նաև Գերմանիայում։ Վերջինիս իշխանությունները հսկայական ֆինանսական միջոցներ են ուղարկում պատերազմող Ուկրաինային սատարելու համար՝ անտեսելով սեփական տնտեսությունում նկատվող խնդիրները։ Գերմանիայի տնտեսությունը ռեցեսիայի ճիրաններում հայտնվելու պատճառներն են ռուսական մատչելի գազից հրաժարումը, ինչն էականորեն կրճատել է գերմանական տնտեսության մրցունակությունը, ինչպես նաև ազդում է գերմանական մեքենաշինության ոլորտի վրա, որտեղ արդեն իսկ գրանցվում են անկումներ։
Վերը նշված կանխատեսումները, անշուշտ, կարող են և տեղի չունենալ, եթե աշխարհի խոշոր տնտեսությունները գործեն փոխադարձ շահերի հիման վրա. տնտեսական սահմանափակումները խաթարել են վերջին 30 տարում ձևավորված տնտեսական կյանքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում