Հոկտեմբերի 12-ին մի քաղաքացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ հոկտեմբերի 4-ի ցերեկը գողացել են ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգը՝ պատճառելով 450 հազար դրամի վնաս: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ ավտոմատ համակարգը գողացել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում