Վիճաբանություն և հրմշտոց՝ ավագանու արտահերթ նիստին. օրակարգում տրասպորտի  սակագին սահմանելու հարցն է

1 Min Read

Երևանի ավագանու արտահերթ նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, ասաց, որ 1 տարի է, ինչ նրանք ասում են, թե ուղետոմսը դառնում է 300 դրամ: Ընդդիմադիրները տեղից արձագանքեցին, սկսվեց լեզվակռիվ, ապա՝ հրմշտոց ավագանու իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև:

Տիգրան Ավինյանը դահլիճ հրավիրեց ոստիկաններին, որպեսզի վիճաբանող ավագանու անդամներին դուրս հրավիրեն դահլիճից:

Քաղաքապետը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն է։ 1 ուղևորության համար 150 դրամով 1 ուղետոմս գնելու տարբերակը նախատեսվում է, որ կգործի 2025 թվականի փետրվարի 1-ից, կպահպանվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

Կիսվեք այս հոդվածով