ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖԵՐՄԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

Հետազոտական «Lunaria One» ընկերությունը, որը տեղակայված է Ավստրալիայում, հայտարարել է մինչև 2025 թ․-ը Լուսնի վրա ֆերմա հիմնելու ծրագրերի մասին: Ըստ Csn-tv-ի`Ֆերմայի հիմնումն իրականացվելու է իսրայելական մասնավոր տիեզերական  առաքելության շրջանակում։

«Beresheet 2» տիեզերանավը Լուսին է հասցնելու տարբեր բույսերի սերմեր: Վերջիններս աճեցվելու են հերմետիկ խցի մեջ, որտեղ առկա է ոռոգման համակարգ:  Գիտնականները փորձելու են հասկանալ, թե որ բույսերն են դիմանում էքստրեմալ պայմաններում:

Լուսնային ֆերման լինելու է առաջին քայլը, որով մարդկությունը փորձելու է աճեցնել մթերք Երկիր մոլորակից դուրս: Բարեհաջող իրականացման դեպքում, տեղի կունենա լուսնային ֆերմայի ընդլայնում, որը կարող է էապես ամրապնդել Երկիր մոլորակի պարենային անվտանգությունը:

 

Կիսվեք այս հոդվածով