Անտառում հանդիպեցի երկու ճանապարհի, ու ես ընտրեցի այն մեկը, որով ավելի քիչ էին քայլել, ու հենց դա էր ամբողջ տարբերությունը: Ռոբերտ Ֆրոստ
Ինձ թվում է՝ ես գիտեմ՝ ինչու է մարդը ծիծաղում. նա միայնակ այնքան խորն է տառապում, որ ստիպված է եղել հորինել ծիծաղը: Ֆրիդրիխ Նիցշե
Գեղեցիկով երկար զմայլվելիս ես ստանում եմ ձեռքբերովի այն հաճույքը, որն առավել մաքուրն է, ամենից շատ ոգեշնչողը և ամենահզորը:
Էդգար Ալլան Պո
Յուրաքանչյուր պահ որոշում կայացնելու առաջին լավագույն բանը, որ կարող ես անել, դա ճիշտ քայլ անելն է, մյուս լավագույն բանը սխալ քայլ անելն է, իսկ վատագույնը բանը, որ կարող ես անել, դա ոչինչ չանելն է:
Թեոդր Ռուզվելտ
Եթե ինչ-որ մեկն իր ընկերների հետ հավասար չի քայլում, ամենայն հավանականությամբ, դա նրանից է, որ նա ուրիշ երաժիշտ է լսում: Թույլ տվեք, որ նա առաջ գնա այն երաժշտությանը համապատասխան, որը նա լսում է՝ ինչպիսի տեմպ էլ այն ունենա և որքան էլ հեռվից այն լսվի:
Հեննրի Դեյվիդ Թորոու
Երբ դու քեզ նայում ես համընդհանուրի տեսանկյունից, երբեմն ինչ-որ բան ներսում հուշում կամ հիշեցնում է քեզ, որ ավելի մեծ ու ավելի լավ բաներ կան աշխարհում, որոնք արժանի են, որ դրանց մասին անհանգստանաս:
Ալբերտ Էյնշտեյն
Այս պահից 20 տարի անց դու ավելի շատ կհիասթափվես ու կափսոսաս այն բաների համար, որ չես արել, քան այն բաների համար, որ արել ես: Քանդիր պարաններն ու լողա ապահով նավահանգստից: Բռնիր քամիներն ու լողա: Հետազոտի՛ր: Երազի՛ր: Հայտնագործի՛ր: Մարկ Տվեն
Ուշադիր եղիր, թե ինչ ես մտածում. դրանք բառեր են դառնում: Ուշադիր եղիր բառերիդ. դրանք արարքներ են դառնում: Ուշադիր եղիր արարքներիդ. դրանք սովորություն են դառնում: Ուշադիր եղիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում: Ուշադիր եղիր բնավորությանդ. այն ճակատագիր է դառնում:
Լաո Ցզե
Ես չէի ցանկանում նավախցում մնալ, այլ ցանկանում էի դուրս գալ կայմի առաջ ու աշխարհի տախտակամածին, որովհետև հենց այդտեղից կարող էի ավելի լավ տեսնել լուսնի լույսը լեռների միջից: Ես չեմ ցանկանում հիմա իջնել ներքև:
Հենրի Դեյվիդ Թորու
Մենք անում ենք լավագույնը, որ կարող ենք, ու մենք ամենաերջանիկն ենք, երբ մենք ամբողջությամբ ներգրավված ենք այն աշխատանքում, որը վայելում ենք մեր այն նպատակին տանող ճանապարհորդության ժամանակ, որ դրել ենք մեր առջև: Դա իմաստ է հաղորդում մեր ազատ ժամանակին ու հանգստություն` մեր քնին: Այն կյանքում մնացած ամեն ինչ այնքան հրաշալի է դարձնում, այնքան արժեքավոր:
Էրլ Նայթինգեյլ
Փորձառությունը ինձ մի քանի բան է սովորեցրել: Առաջինը պետք է լսես ներքին ձայնիդ, որքան էլ ամեն ինչ հրաշալի ներկայացված լինի թղթի վրա: Երկրորդը, որ դու հիմնականում ավելի լավ էս գլուխ հանում իրավիճակից, երբ կառչում ես քո նրանից, ինչ գիտես: Եվ երրորդը` երբեմն քո լավագույն ներդրումները, այն ներդրումներն են, որոնք դու չես կատարում:
Դոնալդ Տրամպ
Անհնարինը ուղղակի մի մեծ բառ է ,որն այս ու այն կողմ են շպրտում փոքր մարդիկ, ովքեր գտնում են, որ ավելի հեշտ է ապրել այն աշխարհում, որը տրվել է նրանց, քան հետազոտեն իրենց՝ այդ ամենը փոխելու կարողությունները: Անհնարինը փաստ չէ, դա կարիք է: Անհնարինը հայտարարություն չէ, այն հանդգնություն է: Անհնարինը հնարավոր է: Անհնարինը ժամանակավոր է: Անհնարինը ոչինչ է: Մուհամեդ Ալի
Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դրախտ գնալ, չեն ցանկանում մահանալ այնտեղ գնալու համար: Այնուամենայնիվ, մահը ճակատագիր է, որ բոլորս ենք կիսում: Ոչ ոք երբեք դրանից չի խուսափել: Եվ դա հենց այդպես էլ պետք լիներ, որովհետև մահը, երևի կյանքի միակ լավագույն հայտնագործությունն է: Այն կյանքի փոփոխության ազդակն է: Այն մաքրում է հինը՝ ճանապարհ բացելով նորի համար:
Սթիվ Ջոբս
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում