Ո՞րն է եղել ամենաշատ վաճառված ավտոմեքենան 2024 թվականին

1 Min Read

2024 թվականին ևս Toyota Motor-ը պահպանել է առաջատարի դիրքը:  Ընկերությունը նախորդ տարի վաճառել է 10,8 միլիոն ավտոմեքենա և հինգերորդ տարին անընդմեջ պահպանել ավտոմեքենաների վաճառքի գլոբալ առաջատարությունը, գրում է Bloomberg-ը:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ճապոնական արտադրողի ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նվազել է 3,7%-ով։ Վաճառված 10,8 միլիոնից 4,2 միլիոնից մի փոքր ավելին հիբրիդային մոդելներ էին: Իսկ էլեկտրաշարժիչներով մոդելներից վաճառվել է ընդամենը 140,000 օրինակ։

Երկրորդ տեղում գերմանական Volkswagen-ն է: Կոնցեռնը 2024 թվականին վաճառել է ավելի քան  9 միլիոն ավտոմեքենա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով