Արևմուտքը և Ռուսաստանը շարունակում են բարդացնել երկկողմանի հարաբերությունները. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ռուսաստանը մի քանի անգամ զգուշացնում է, որ շատ հավանական է, որ կարող է ԱՄՆ-ն ճանաչվել ռուս-ուկրաինական հակամարտության անմիջական մասնակիցը։ Այս իրավիճակում ԱՄՆ-ի դիրքերը շարունակում են թուլանալ աշխարհում։
Առաջին հերթին դա երևաց ՕՊԵԿ+-ի անդամ պետությունների որոշումից, որի արդյունքում նավթի արդյունահանումը նվազեցվեց, թեև ԱՄՆ-ը դա չէր ցանկանում։ Արևմուտքի հետևողական հակառուսական քաղաքականությունը հանգեցնում է ԱՄՆ հակառակորդների և ՌԴ միջև կապերի ամրապնդմանը։ Մինչ Եվրամիությունը որոշում է կայացրել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ` այդ երկրի իշխանությունների կողմից ցույցերը դաժանորեն ճնշելու համար, Ռուսաստանը խորացնում է Իրանի հետ արդեն իսկ ռազմավարական հարաբերությունները։
Մինչ նախագահ Ջո Բայդենը խոսում է նրա մասին, որ Պուտինը Ուկրայինայի մասով սխալ հաշվարկներ է արել, Ռուսաստանն ու Իրանը հետևողականորեն լուծում են տարածաշրջանային տարբեր խնդիրներ։
Ինչպես հայտնում է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, Ռուսաստանը մտադիր է $ 44 մլրդ -ի ներդումներ անել․
Գծապատկեր 1․ Ռուսական նեդրումները հոսում են Իրան
Առկա տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է $ 40 մլրդ ուղղել Իրանում գազատարի կառուցմանը և սեղմված գազի արտադրության կազմակերպմանը։ Գազատարների կառուցումը կարող է Իրանին դարձնել հաբ, որը թույլ կտա արտահանել գազ դեպի Պակիստան և Հնդկաստան։ Փաստացի ռուսական գազի համար բացվում են նոր հնարավորություններ։
Մյուս կողմից, եվրոպացիները չափազանց դժգոհ են մնացել նորվեգացիներից, որոնք, ըստ եվրոպացիների, էներգետիկ ճգնաժամի ժամանակ բավականին մեծ գումարներ են աշխատել եվրոպացիների հաշվին։ Այս առումով ՌԴ ձեռամբ Իրանը Թուրքիայի նման հանդիսանում է դեպի Եվրոպա գազի մատակարարման ուղղություններից մեկը։ Կատարվելիք ներդրումներից $ 4 մլրդ ծախսվելու է նոր գազի հանքերի շահագործման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում