Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300 %-ով․ Փաշինյանը թվեր է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացել են մինչև շուրջ 300 տոկոսով. այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրել է, թե որ աշխատողի աշխատավարձը որքանով է բարձրացել.

Ըստ այդմ`

«Լաբորանտ-ճարտարագետ, այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67 300 դրամ, 2025 թվականի հունվարի մեկից այսպես փուլ-փուլ աճելով դարձել է 138 300 դրամ, աճը 105% այսինքն աշխատավարձը կրկնապատկվել է:

Ավագ լաբարանտ-ավագ ճարտարագետ, 76,000 դրամից դարձել է 179,000 դրամ, աճը 135%: Կրտսեր գիտաշխատող 2021 թվականի դրությամբ աշխատավարձը եղել է 85,800 դրամ, 2025 թվականի, այսօր աշխատավարձը 210,000 դրամ է, աճը 145 տոկոս։

Գիտաշխատող, 2021 թվականին աշխատավարձը եղել է 90,400 դրամ, 2000 այս օր 276,000 դրամ, աճը 205%։

Ավագ գիտաշխատող, 99,000 դրամից հասել է 343,000 դրամի, աճը 246%:

Առաջատար գիտաշխատող, 114 300 դրամից հասել է 443 800 դրամ, աճը 288%, Գլխավոր գիտաշխատող՝ 138 100 դրամից հասել է 552 900 դրամի, աճը 300%:

Գիտական խմբի ղեկավար. Աշխատավարձը 129 100 դրամից հասել է 410 000 դրամի, աճը 217%:

Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը եղել է 141 400 դրամ, այսօր 447 200 դրամ, աճը 238%»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ամենաշատը բարձրացել է գլխաբվոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 300 տոկոսով:

Նա նկատեց, որ նախորդ տարի մենք գիտական վարկանշավորված ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել. «2021 թվի ատեստավորման պրոցեսում մենք այդքան էլ խիստ շեմեր չենք դրել: Հաջորդ փուլում, որը 2026 թվականին է լինելու, մի քիչ ավելի լավ, ավելի որակյալ ատեստավորում կանենք, ինչի արդյունքում եկամուտների, աշխատավարձերի աճի ձևով կշարունակենք»:

Կիսվեք այս հոդվածով