Կառավարության այսօրվա նիստի օրկարգի չզեկուցվող հարցերի շարքում էր 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած համարվողների ընտանիքներին հունվար- փետրվարին ևս հատկացնել 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն:
Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ:
Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):