Հայկական ավտոմեքենաները Ղազախստանում կազատվեն հարկերից. կառավարության նոր որոշումը

1 Min Read

Ավտոմոբիլային հաղորդակցությունը Հայաստանի և Ղազախստանի միջև այսուհետ կկարգավորվի այլ կերպ: Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ նախագիծը ըստ որի Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարվի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրութամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը:

Համաձայնագրի փոփոխությամբ պարզեցվելու է երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, այսպիոսվ հնարավորություն տալով տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում Հայաստանի տարանցման դերի բարձրացման :

Կիսվեք այս հոդվածով