Ամերիկացիները սկսել են գնել բրիտանական ընկերություններն էժան գներով

1 Min Read

Ամերիկյան ներդրողները սկսել են ավելի շատ ընկերությունների գնման գործարքներ կատարել Մեծ Բրիտանիայում՝ ֆունտ ստեռլինգի զգալի արժեզրկման պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Ֆունտի անկումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայում ամեն ինչ վաճառվում է», – ասում է Ares Management ամերիկյան ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բլեր Ջեյքոբսոնը: Նրա խոսքով, շատ ամերիկացի ներդրողներ էժան գներով գնում են բրիտանական ընկերությունները, որպեսզի դրանք աշխատեն «Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ առանց թագավորությունում գրասենյակներ ունենալու»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ «Եվրոպայում այժմ միայն մեկ մտահոգություն կա՝ Մեծ Բրիտանիան»։

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը խոստովանեց, որ իր կաբինետի հարկային քաղաքականությունը կարող է հանգեցնել երկրում տնտեսական անկայունության կարճաժամկետ շրջանի: Սեպտեմբերի 23-ին ֆինանսների նախարար Կվազի Կվարթենգը հայտարարեց եկամտահարկի բարձրագույն դրույքաչափը 45 %-ից 40 % իջեցման մասին: Դա հանգեցրեց ինֆյացիայի աճի, որն առանց այն էլ 9,9 %-ի մակարդակում է (ամենաբարձրը վերջին 40 տարում)։

Կիսվեք այս հոդվածով