Աշխարհում թվայնացման գործընթացը շարունակում է ընթանալ բավականին մեծ տեմպով։ Զուգահեռ աճում է նաև տվյալների պահպանման գերհզոր կենտրոնների պահանջարկը, որոնք հնարավորություն կտան ոչ միայն պահպանել տեղեկատվության հսկայական ծավալները, այլ նաև դրանք օգտագործել նոր ծառայություններ և պրոդուկտներ ստեղծելու համար։
2024թ․ մարտի դրությամբ աշխարհում արդեն իսկ գործում է 11,800 միավոր տվյալների կենտրոն, որոնց թվաքանակը բաշխված է խիստ անհավասարաչափ․
Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ում է տեղակայված 5,381 միավոր տվյալների կենտրոն։ Այստեղ են գտնվում խոշոր տեխնոլոգիական հսկաները, որոնց գործունեւության համար անհրաժեշտ են բավականին հզոր տվյալների կենտրոններ։ Իսկ դրանք աշխատեցնելու համար անհրաժեշտ է մեծ ծավալների էլեկտրաէներգիայի ապահովում։ Օրինակ, ChatGPT-ի միջին հարցումը մշակելու համար պահանջվում է 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Google-ի ավանդական որոնումը:
Goldman Sachs-ի ուսումնասիրության համաձայն` ապագայում ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկը կախված կլինի տվյալների կենտրոններից:
Մինչև 2030 թ․ տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի պահանջարկը կկազմի ընդհանուր պահանջարկի 8% -ը ՝ 2022թ․ 3% -ի դիմաց:
Նկատենք, որ մենք դիտարկում ենք տվյալների կենտրոնների քանակը, սակայն նրանց չափսերը կարող են տարբերվել՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալներով, տվյալների պահպանման կարողություններով, մակերեսով և այլն։
Տվյալների կենտրոնների թվաքանակով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Գերմանիան՝ 521 միավոր։
Իսկ երրորդ տեղում 514 կենտրոն ունեցող Մեծ Բրիտանիան է։
Չինաստանում հաշվվում է 449 տվյալների կենտրոն, իսկ Կանադայում՝ 336։ Ռուսաստանը, որը ներառված չէ վերը բերված թոփ 10-ի ցուցակում, ունի 251 միավոր տվյալների կենտրոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում