Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի՝ Վաշինգտոնում ընթացող 2022 թվականի տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը մի շարք ոլորտներում բարեփոխումներին աջակցության նպատակով տարբեր գործիքների միջոցով տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը: