Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վճիռը: Ըստ այդմ՝ նա մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և դատապարտվել 4 տարի 4 ամիս ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով նրա՝ կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետ է սահմանվել 1 տարի 9 ամիս ժամկետը։
Մամիկոն Ասլանյանը տուգանվել է նաև 500 հազար դրամով: 3 տարի նրան արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։ 2024-ի հուլիսին դատարանը նրան 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել։
Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով ապօրինի գործարք էր արել, այն է՝ հողեր էր օտարել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում