Դոնալդ Թրամփը համարվում է ԱՄՆ ամենահաջողակ գործարարաներից մեկը, և իր հսկայական փորձը ԱՄՆ ներկայիս նախագահը փորձում է կիրառել ԱՄՆ տնտեսության զարգացման գործում։ Բացի այդ, Թրամփն առաջին պաշտոնավարման ժամկետում ևս մեծ փորձ է կուտակել, ինչի արդյունքում ներկայումս տեսնում ենք ԱՄՆ քաղաքականության կոշտացում, կտրուկ գործողություններ ու համակարգային փոփոխություններ ենթադրող ռազմավարություն:
ԱՄՆ քաղաքականության մյուս կարևոր բաղադրիչն է բարձր տեխնոլոգիական բիզնեսի խոշոր շրջանակների հետ համագործակցությունը։ Դրա մասին է վկայում Իլոն Մասկին նոր նախարարություն վստահելը. կառույցի առանցքային խնդիրներից է ԱՄՆ բյուջեն ազատելը ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածությունից։ Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը ընտրվելուց անմիջապես հետո հսկայական գումարներ որոշեց հատկացնել արհեստական բանականության զարգացմանը, կանաչ լույս վառեց կրիոպտոարդյունաբերության համար և հայտարարեց Մարս մոլորակը գրավելու միջոցառումների մասին։
- Ի՞նչ բիզնեսներ ունի Մելանյա Թրամփը
- Սկսնակների համար իդեալական ժամանակն է մտնել կրիպտոարդյունաբերություն. այն դեռ միայն սկսում է արագություն հավաքել. Ռիչարդ Թենգ
Դոնալդ Թրամփ-տեխնոլոգիական հսկաներ կապերի մասին է խոսում մոտ $1 տրլն կարողություն ունեցող բարձր տեխնոլոգիական 5 հսկաների ղեկավարների ներկայությունը ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալությանը․
Առաջին հերթին անկարելի է չհիշատակել Իլոն Մասկին, որի ունեցվածքը գնահատվում է շուրջ $426 մլրդ, ինչն էականորեն ավելացել է Թրամփի վերընտրվելուց հետո։
ԱՄՆ նախագահի երդմնակալությանը ներկա էր Մարկ Ցուկերբերգը, որի ունեցվածքը կազմում է $217 մլրդ։ Հաջորդ հորիզոնականում է Սերգեյ Բրինը՝ $157 մլրդ կարողությամբ։ Հսկաների այս ցուցակը եզրափակում է Սեմ Ալթմանը, որի ունեցվածքը կազմում է $1․1 մլրդ։
Փաստենք, որ ԱՄՆ նախագահ-բարձր տեխնոլոգիական բիզնես կապերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները զգալիորեն աջակցելու են նոր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը կարող է շրջադարձային լինել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում