Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է տարբերվել. Մտքեր` օրը դրական սկսելու համար

1 Min Read

🔸Ինտելեկտն առանց նպատակասլացության նույնն է, ինչ որ թռչունն առանց թևերի։

Սալվադոր Դալի 

🔸Ամեն օր արե՛ք այնպիսի մի բան, որից վախենում եք։

Էլեանոր Ռուզվելտ

🔸Երբեմն Դուք հաղթում եք, երբեմն էլ՝ սովորում։

Ջոն Մաքսվել

🔸Մի՛ վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի։

Ջոն Ռոքֆելլեր

🔸Առյուծը, ով հաղթում է իր թշնամուն, փոքրիկ հերոս է այն առյուծի համեմատությամբ, ով հաղթում է ինքն իրեն:

Ռումի                           

🔸Ձեր հայացքն ուղղե՛ք արևին, և ստվերները ետևում կմնան։

Ուոլտ Ուիտման

🔸Որքան շատ եմ աշխատում, այնքան ավելի շատ է բախտս բերում։

Թոմաս Ջեֆֆերսոն

🔸Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է տարբերվել։

Կոկո Շանել

🔸Ապրելն իսկապես հազվադեպ բան է աշխարհում։ Մարդկանց մեծ մասը պարզապես գոյություն ունեն և վերջ։

Օսկար Ուալդ

🔸Դուք պետք է հավատաք, որ ընդունակ եք մեծ գործեր անելու, մինչ կկարողանաք անել դրանք։

Մայքըլ Ջորդան

🔸Եթե ուզում եք ծիածան տեսնել, պետք է դիմանաք անձրևին։

Դոլի Փարթոն 

🔸Ես երբեք չեմ երազել հաջողության մասին, ես աշխատել եմ դրա համար։

Էսթե Լոդեր

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով