2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:
Նոր հասարակական տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝
- թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,
- անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,
- տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,
- հեռախոսի լիցքավորիչներ,
- ուղևորների հաշվարկի սարքեր,
- կանգ կոճակներ,
- տեղեկատվական ցուցանակներ:
«Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մանրամասները՝ տեսանյութում։