Պետք է գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի, գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ։ Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել, 250 նոր էլեկտրոավտոբուս գնել»,-հայտարարել է Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում