Կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում և Կապանում. դեկտեմբերը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Հասարակությանն ամենահուզող հարցերից մեկը, անշուշտ, գնաճն է: ՈՒսումնասիրենք, թե ինչպիսի գնային փոփոխություններ են արձանագրվել տոնական դեկտեմբերի ընթացքում։

Վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ դեկտեմբերին 2023թ․ դեկտեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 1․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1%  մակարդակում։

Իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում հետևյալն է․

2024թ․ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում և Կապանում՝ 2․9%, Հրազդանում և Արտաշատում՝ 2․6% և Վաղարշապատում՝ 2%։

2024թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ առավել զգալի գնաճ է դիտվել Վաղարշապատում՝ 1․5%, Արտաշատում՝ 1․3%, Գյումրիում և Վանաձորում՝ 1․1%։ 

  • Ուսումնասիրենք 2024թ․ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%։ Ոլորտում ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։ Կրթության բնագավառում ամենամեծ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ 1․1%-ով։

Տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 3․3%։ Գների ամենաբարձր աճն արձանագրվել է Եղեգնաձորում՝ 6․8%։

Ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում՝ 2․5%-ով։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -4․4%, իսկ ամենամեծ աճը՝ Գյումրիում՝ 6․1%։

Հագուստի և կոշիկի շուկայում գնանկումը հանրապետությունում կազմել է 2․6%։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումն արձանագրվել է Եղեգնաձորում՝ -5․3%, և Երևանում՝ -4․7%, իսկ ամենամեծ աճը՝ Աշտարակում՝ 4․2%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով