Ամերիկացի միլիարդատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը նամակ է գրել՝ ուղղված սեփական աշխատակիցներին։ Նա դժգոհել է, որ ինտերնետ ռեսուրսի արդյունավետությունն արագորեն նվազում է: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, նամակում Մասկը դժգոհել է ընկերության վատ աշխատանքից։ Մասնավորապես, նա ազդարարեց X սոցիալական ցանցի զարգացման բացակայությունը.
«Մեր օգտատերերի աճը լճացած է, մեր եկամուտը տպավորիչ չէ, և մենք հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում», — գրել է Մասկը:
Հայտնի չէ, թե որքան է վաստակում X սոցիալական ցանցը, սակայն 2022 թվականի հոկտեմբերին դրա ձեռքբերումից հետո Մասկը ասաց, որ շահույթը նվազել է մոտ կիսով չափ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում