ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր

1 Min Read

ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Մրցանակը շնորհվել է փոքր և միջին բիզնեսում քարտային գործարքների զարգացման համար։

ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ սպասարկելով ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղ և ավելի քան 1000 աշխատակից։

Բանկը համագործակցում է բազում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ:  Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Բանկի խոշոր բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, Բարսեղ Բեգլարյանը և Սանասար Բեգլարյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով