TikTok-ի սեփականատերը մինչև 2025 թվականը կներդնի ավելի քան 12 միլիարդ դոլար AI ենթակառուցվածքում: Այս մասին հայտնում է FT-ն:
Գումարի մի մասը կծախսվի Չինաստանից չիպեր գնելու վրա, նշում են թերթի աղբյուրները։
ByteDance-ը ներքին կիսահաղորդչային շուկայում իր պատվերների մոտ 60%-ը կփոխանցի չինական մատակարարներին, ինչպիսիք են Huawei-ը և Cambricon-ը, իսկ մնացած մասը կծախսի Nvidia չիպերի վրա, գրում է թերթը։ Չինաստանի իշխանությունները ոչ պաշտոնապես խորհուրդ են տվել չիպերի առնվազն 30%-ը գնել տեղական ընկերություններից, ասել են աղբյուրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում