Մասնավորապես ՝
— արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
— սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։