«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանն այսօր հավանություն տվեց կառավարությունը:
Նախարար Անահիտ Ավանեսյնաը ներկայացրել է որոշման նախագիծը:
Վարկի չափը կազմում է 50 մլն դոլար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանին բարելավելու բժշկական օգնության և սպասարկման որակը: Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ երեք բաղադրիչները՝ առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման, բժշկական օգնության և սպասարկման որակի համար կարողությունների և կազմակերպությունների ուժեղացում, բուժսպասարկման որակի չափման և հաշվետվողականության ինստիտուցիոնալացում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում