ՎԿ-ն հրապարակել է 2022թ.-ի սեպտեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2022թ.-ի սեպտեմբերին գների մակարդակի փոփոխությունը 2021թ.-ի նույն ամսվա և 2022թ․-ի օգոստոսի նկատմամբ կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.
Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի սեպտեմբերին` 2021թ․-ի սեպտեմբերի և 2022թ․-ի օգոստոսի համեմատ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ.-ի օգոստոսին, 2021թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 9,9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝0,6%-ով։
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022թ․-ի սեպտեմբերին` 2021թ․-ի սեպտեմբերի և 2022թ․-ի օգոստոսի համեմատ` ըստ տարբեր ապրանքախմբերի.
Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի սեպտեմբերին` 2021թ․-ի սեպտեմբերի և 2022թ․-ի օգոստոսի համեմատ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի
Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022թ.-ի սեպտեմբերին, 2021թ.-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 13,7%, իսկ 2022թ․-ի օգոստոսի համեմատ՝ 0,4%։
2022թ-ի սեպտեմբերին, 2021թ․-ի սեպտեմբերի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 15.5%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2022թ․-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կազմել է 0,5%։ 2022թ․-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը հագուստի և կոշիկի ոլորտում կազմել է 10%, իսկ օգոստոսի համեմատ՝ 1,1%։
Նկատելի է գնաճը տրանսպորտի ոլորտում. 2022թ․-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գներն աճել են 9,4%-ով, իսկ օգոստոսի համեմատ առկա է եղել 0,4% գնաճ: 2022թ․-ի սեպտեմբերին, 2021թ․-ի սեպտեմբերի համեմատ, նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6%-ով։
2022թ․-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կապի ոլորտում գների փոփոխություն չի արձանագրվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում