Ամերիկյան բանկերը վճարումների համար կրիպտոարժույթները ինտեգրելու խնդիր չեն ունենա, եթե կարգավորողները հաստատեն, CNBC-ին տված հարցազրույցում ասել է Bank of America-ի գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
«Եթե հայտնվում են նոր կանոններ, որոնք լիարժեք գործիք են դառնում բիզնեսի գուծունեության ընթացքում, դուք կտեսնեք, թե բանկային համակարգը ինչպես է ակտիվորեն միանում այս գործընթացին վճարումների մշակման փուլում», —
այսպես է նա պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող է փոխվել բանկային հատվածի մոտեցումը կրիպտոարժույթների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում