«Այս մարդիկ հավանաբար մոռացել են ասել, որ նախորդ տարի, չնայած խոստացել էին առնվազն 7% տնտեսական աճ, կարողացել են ապահովել ընդամենը 5% տնտեսական աճ և որի արդյունքում էլ բյուջեի եկամուտները չեն հավաքագրվել 200 միլիարդ դրամով։ Այս տարին ավելի վատն է լինելու, որովհետև առնվազն 5% տնտեսական աճի կանխատեսում կա և եկամուտների հավաքագրումը ավելի վատ վիճակում է լինելու։ Հետևաբար, այս բյուջեն լցնելու խնդիր ունեն մարդիկ։ Դրա համար է, որ ավելացել է գույքահարկը, ավելացել է տրանսպորտի գինը, ավելացել է կարմիր գծերի գինը: Ընդ որում քաղաքում ժամերով պտտվես, մի փոքր հատված չես գտնի այդ կարմիր գծերի վրա, որ կանգ առնես։ Ավելացել են նոտարների, փաստաբանների հարկերը, որոնք ուղիղ անդրադառնալու են քաղաքացիների վրա։ Ավելացել է շրջհարկը, նույնիսկ կոֆեի ապարատների համար նախատեսված գումար ավելացել է, և սա մի նպատակ ունի՝ լցնել բյուջեն»,— ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը նշել է, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը և ՔՊ խմբակցությունը ամեն կերպ լծվել է հայտարարագրման պրոցեսի հերոսացմանը և թեբա տեսեք ինչ հրաշք է տեղի ունենալու, եթե ձեզանից յուրաքանչյուրը հայտարարագիր ներկայացնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում