Եվրոպան հիասթափված է ԱՄՆ-ից՝ գազի ուռճացված գների պատճառով

1 Min Read

Global Times-ի սյունակագիր Հու Սիջինը պնդում է, որ Եվրամիության անդամ երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում ԱՄՆ տնտեսական քաղաքականությամբ:

Նրա խոսքով՝ Գերմանիան, Ֆրանսիան և ողջ Եվրամիությունը սկսել են բացահայտ հայտարարել, որ դժգոհ են Միացյալ նահանգներից։ Հու Սիջինն ընդգծել է, որ նման արձագանքը կարելի է անվանել «զարթոնք դեպի դաժան իրականություն»։

Որպես օրինակ՝ հոդվածագիրը բերել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քննադատությունը ԱՄՆ-ի գնաճի նվազեցման մասին օրենքի վերաբերյալ, որը կարող է հանգեցնել «սակագների լուրջ պատերազմի»: Հու Սիջինը հիշեցրել է նաև առևտրի եվրոպական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի խոսքերը, ով զգուշացրել է ԵՄ երկրների ավտոմոբիլային արդյունաբերության վրա այս օրենքի բացասական ազդեցության մասին։

«Եթե Եվրոպան չփոխի իր դիրքորոշումը, գլոբալ խաղացողից կվերածվի ԱՄՆ վասալի», – ասել է Հու Սիջինը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները գիտակցում է այն իրավիճակի լրջությունը, որում Եվրոպան կհայտնվի ձմռանը՝ վառելիքի մատակարարման առումով, և նախատեսում է օգնել նրանց այս ընթացքում:

Կիսվեք այս հոդվածով