ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է իրավունք ունենա TikTok հարթակի կեսի նկատմամբ։
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է TikTok-ի կեսի իրավունք ունենա», — երկուշաբթի ասել է Թրամփ: Երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ հրամանագիր, որը նպատակ ունի հետաձգել հարթակի արգելափակումը երկրում առնվազն 75 օրով։
«Կարծում եմ՝ մենք համատեղ ձեռնարկություն կունենանք TikTok-ի հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է»,- ավելացրել է Թրամփը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում