ԱՄՆ-ն 90 օրով դադարեցրել է օգնությունը այլ երկրներին

2 Min Read

Associated Press-ը տեղեկացնում է, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով 90 օրով դադարեցվում է այլ երկրների տրամադրող օգնությունը:

Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։

«Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,— ընդգծել է Թրամփը:

Ինչպես նշել է AP-ը, ֆինանսական եւ այլ օգնության ընդհանուր գումարը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է տարբեր երկրներին, ընդհանուր առմամբ կազմում է ամերիկյան բյուջեի 1 տոկոսից ոչ ավելին։ Սակայն կան բացառություններ, օրինակ՝ ռազմական օգնությունն Ուկրաինային։ Պետդեպարտամենտի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից Կիևին աջակցելու համար հատկացվել է գրեթե 66 մլրդ դոլար, իսկ 2014-ից՝ մոտ 70 մլրդ դոլար։ ԱՄՆ օգնության մյուս խոշոր հասցեատերերն են Իսրայելը (տարեկան 3,3 մլրդ դոլար), Եգիպտոսը (1,5 մլրդ դոլար) եւ Հորդանանը (1,7 մլրդ դոլար): Միեւնույն ժամանակ, այդ երկրներին օգնությունը հատկացվում է Կոնգրեսի կողմից հաստատված երկարաժամկետ ծրագրերի շրջանակում, ուստի դեռ պարզ չէ, թե Թրամփի որոշումը որքան ֆինանսավորման վրա կազդի, նշել է AP-ը։

Մինչ այդ պետքարտուղարի պաշտոնում նշանակված Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել էր, որ «յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք», պետք է պատասխանի երեք հարցի. «Արդյո՞ք դա Ամերիկան ​​ավելի անվտանգ է դարձնում: Արդյո՞ք դա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան: Արդյո՞ք դա Ամերիկան ​​ դարձնում է ավելի բարգավաճ»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով